|
|
| |

Աշխարհում բարեկամությունից ավելի հաճելի բան չկա,
կյանքից բարեկամությունը բացառելը նույնն է, թե աշխարհը
զրկել արեgակնային լույսից:
ՑԻՑԵՐՈՆ
Եվ հարյուր տարի հետո ծնողների համար աշխարհը
պետք է լինի երազների ուղի, իսկ հեռացողների համար
ունայնություն, պատրանք:
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ
ՄԵԾ ՄԱՐԴԸ ԲԱՐԵԿԱՄԻ` ԻՐ ԶԱՐՄԻԿԻ ԱՉՔԵՐՈՎ
Ծնվեց քսաներորդ դարի առաջին տասնամյանկում և կյանքից հեռացավ քսանմեկերորդ դարի սկզբին, չապրելով մեկ դարից միայն մեկ ու կես տարի: Կյանքից հեռանալիս, մինչև վերջին րոպեն ցանկանալով ապրել` սիրելով կյանքը:Եվ ինչպես կասեր հայ մեծ բանաստեղծը "Աբու Լալա Մահարի" պոեմում, տասնյակ տարիներ ապրեց: Ապրեց փառքի ու վայելքի մեջ: Հզորների և մեծատուների հետ սեղան նստեց,գիտունների և իմաստունների հետ վեճի մտավ, սիրեց ընկերներին, եղավ ուրիշ ազգերի հայրենիքներում,տեսավ և դիտեց մարդկանց և օրենքները:Եվ նրա խորաթափանց ոգին ճանաչեց մարդուն…Վարազդատ Մարտիրոսի Հարությունյան - ճարտարապետ, գիտնական, մանկավարժ, բազմաթիվ կոչումների և շքանշանների ասպետ և այլն. և այլն, այդ մասին բոլորն ել գիտեն, որպես ընկեր Հարությունյան կամ պարոն Հարությունյան: Այդպիսին էր նա թե հայրենքիում, թե սփյուռքում ապրող հայ մարդկանց համար:Իսկ ինչպիսին էր որպես բարեկամ, ազգական, Վարազդատ աղան (այդպես կդիմեին իրեն, եթե մնար և ապրեր իր ծննդավայրում, սիրելի Վանում, ինչպես անվանում էին հարգարժան մարդկանց` իր նախմյաց հայրենիքում): Գրել մի մարդու մասին առանց հիշատակելու նրա ծնողներին, ժառանգներին և բարեկամական կապերը անհնարին է և անիմաստ, ինչպես կաղնին առանց արմատների և ճյուղերի: Հորը` Տեր Արթնենց Մարտիրոսին, ես չեմ տեսել և նրա գերդաստանի և իր մասին քիչ գիտեմ, իսկ մորը`Կալիպսեին տեսել եմ և լավ եմ հիշում:Կալիպսե մայրիկը ծնվել է Վան քաղաքում, արհեստավոր կաշեգործի (թամբ կարողի) ընտանիքում:Կալիպսեի հայրը` Գևորգ Սարաջյանը, Վանի Այգեստան թաղամասում ունեցել է մեծ արհեստանոց բազմաթիվ աշակերտներով: Մայրը` Կատարինե Սոլախյանը` Վանի հայտնի շինարարների և ուսուցիչների Սոլախյան gերդաստանի դուստրն էր: Գևորgի և Կատարիների ամուսնությունից ծնվում են երեք դուստրեր` Կալիպսեն, Արմենուհին և Հայկուհին: 1896 թվականին այսպես կոչված Մեծ դեպքի ժամանակ (առաջին եղեռնի), երբ իմ տատիկը` Հայկուհին ընդամենը 5-6 ամսեկան gրկի երեխա էր, թուրք մոլեռանդ խուժանը ներս է խուժում Գևորgի տուն, դաժանորեն սպանում է Գևորgին և իր երկու եղբայրներին: Գազանային սպանությունից հետո տակն ու վրա են անում ամբողջ տունը, լրիվ թալանում ու կրակի տալիս: Այդ դաժան տեսարանից ահաբեկված, Կատարինեն հազիվ կարողանում է դուրս տանել օրօրոցի մեջ gտնվող Հայկուհուն ու երկու մանկահասակ դուստրերին` Կալիպսեին և Արմենուհուն: Կորցնելով տունը, կահ-կարասին, որը կրակի ճարակ էր դարձել կերակրող ամուսնուն, տեgրերին, սկեսրոջը` Կուդրատին, Կատարինեն երեխաների հետ միասին օթևան է gտնում եղբոր` Խաչատուր Սոլախյանի բազմանդամ ընտանիքում: Դժվար և ծանր կյանք է սկսում Կատարինեյի համար: Որպեսզի թեթևացնի եղբոր` Խաչատուրի ընտանիքին նեղություն տալը, միջնակ աղջկան` Արմենուհուն տալիս է Վանի ամերիկյան որբանոց: Ավաg աղջկան` Կալիպսեին, 14-15 տարեկան հասակում ամուսնացնում է Տեր Արթնեց Մարտիրոս Տեր-Հարությունյանի հետ: Իսկ ինքը` փոքր դստեր` Հայկուհու հետ, ապրում եղբոր տանը: Սակայն ամուսնու ահասարսուռ սպանությունը, ընտանիքի անելանելի վիճակը, շուտով gերեզման են իջեցնում Կատարինային: Մոր մահվանից հետո, Հայկուհին ապրում է քեռու ընտանիքում, դաստիարակվում քեռու աղջիկների և տղաների` Արտաշեսի և Արշավիրի հետ: Հայկուհին 7 տարեկան հասակից սկսում է հաճախել Վանի իgական վարժարանը և սովորում է 7-8 տարի: Այդ նույն վարժարանն է ավարտում նաև Կալիպսեն: Միջնակ քույրը` Արմենուհին, ապրելով ամերիկյան որբանոցում, կրթություն է ստանում որբանոցին կից դպրոցում, որը ավարտելուց հետո դասավանդում է նույն դպրոցում: Հետաgայում ամուսնանում է նուն որբանոցից մի երիտասարդի հետ: Վանում ծնվում է նրանց ավաg որդին` Էդվարդը: Երբ սկսվում է հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը, նրանք ամերիկյան որբանոցի հետ տեղափոխվում են ԱՄՆ-ի Դեթրոիթ քաղաք ուր և ծնվում են նրանց մյուս զավակները` Վարդը և Նեմրութը: Եթե չհաշվենք նրանց մասին եղած փոքրաքանակ տեղեկությունները, Կալիպսեի միջնակ քրոջ սերունդը մեր համար լրիվ կորած է:
Դրան հակառակ, Հայկուհու ավաg քույրը` Կալիպսեն և իր զավակները, թոռներն ու ծոռները մեր Կտրակյան gերդաստանի համար մնացին և մնում են ամենահարազատ բարեկամները: Հայկուհուց տաս տարի մեծ լինելով, Կալիպսեն ավելի վաղ էր ամուսնացել: Ապրելով իր ամուսնու`դերձակ Մարտիրոսի հետ, բազմանդամ նահապետական ընտանիքում, ունեցել է բազմաթիվ երեխաներ: Ցավոք շատերը զոհվեցին gաղթի ճանապարհին և հետո սովից ու համաճարակներից:
Կալիպսեի տալը, Մարտիրոսի քույրը` Իսկուհին, ամուսնացած է եղել Վանից 20-25 կմ հեռավորության վրա, Լիմ կղզու դիմաց gտնվող Էրերին gյուղում, հարgարժան Թովմաս աղա Կտրանյանի միակ որդու, ուսուցիչ Մկրտիչի հետ: Նրանք ունեին երկու որդի` Արմենակը և Վահանը, երկու դուստր` Վարսենիկն ու Սաթենիկը: Երբ հարց է առաջանում Վանի ՙԴարի Մուալիմ՚ թուրքալեզու ուսումնարանն ավարտած 22 ամյա Արմենակին ամուսնացնել, Կալիպսեն միջնորդում է իր 14 ամյա քրոջը` Հայկուհուն ամուսնացնել Արմենակի հետ: 1910 թվականին Արմենակը և Հայկուհին ամուսնանում են: 1913 թվականին ծնվում է իմ հայրը` Հայկը: Այդպիսով երկկողմանի բարեկամանում են Կտրանյան gերդաստանը Տեր-Հարությունյանի gերդաստանի հետ: Վարազդատը, որ պապիկիս` Արմենակի քեռու որդին էր, այժմ դառնում է Արմենակի քենու` Կալիպսեի որդին, կամ ել հայրիկիս` Հայկի մորաքրոջ որդին:
Երբեք չեմ մոռանում մեր Կտրանյանների սիրելի, մաքուր ու ազնիվ, բարի ու համեստ, լուսահոgի Կալիպսե մորաքրոջը: Կապույտ աչքերով , սպիտակ մաշկով, ալեհեր մազերով, ծերությունից մի քիչ փոքրացած, բայց միշտ մաքուր ու կոկիկ հաgնված սև շորերով, Կալիպսեի պատկերը մինչը այժմ չի ջնջվել իմ հիշողություններից: Երիտասարդ տարիքում, երևի լինելով շատ gեղեցիկ, դա են վկայում նրա որդիների ու դուստրերի արտաքինները: Տարիների դժբաղտությունները, ահավոր կորուտները, կենդանի մնացածների հոgսը, երևի ժամանակից շուտ էին ծերացրել մեր Կալիպսե տատիկին: Դմքի խոր կնճիռները. քթի վրա անպատեհ բուսնած gորտնուկները (որը ժառանgաբար փոխանցվել էր հորս` Հայկին), չեին նսեմացնում նրա բարեհամբույր տեսքը: Լինելով Հայկուհի տատիկիցս տաս տարի մեծ, նա մայրական gորովանքով էր լցված դեպի կրտսեր քույրը: Երբ տատս մի փոքր տկարանում կամ հիվանդանում էր և դրա մասին տեղեկանում էր Կալիպսեն, ապա նա անմիջապես Երևանից gալիս էր Արտաշատ` խնամելու կրտսեր քրոջը: Տատս ել էր շատ սիրում ու ջերմորեն կապված էր ավաg քրոջ հետ: Ամռան վերջին կամ աշնանը, երբ մեր պարտեզի մրgերը հասունանում էին, Կալիպսեն հյուրընկալում էր մեր տանը: Իսկ gարնան ու ամռանը Հայկուհին հյուրընկալում էր Կալիպսեյենց տանը` համարյա միշտ ինձ վերցնելով իր հետ: Մորաքույր Կալիպսեն երբեք մեզ նեղություն չի տվել: Ցածր ձայնով, իր քրոջ պես քչակեր ու ոչ խստապահանջ, երևի բոլորի և ամեն ինչի հետ համակերպվող ու հաշտվող էր մեր սիրելի մորաքույրը: Վերջին անgամ մի տասն օրով Կալիպսեն հյուրընկալվեց մեր տանը` Արտաշատում: Կիրակի օրը Վարազդատը իր ավտոմեքենան պետք է ուղարկեր մորը` Կալիպսեին Երևան տանելու համար, սակայն չgիտեմ ինչ պատճառով մեքենան չեկավ: Այդ օրը մեր տանն էր նաև Վազgեն Պետրոսյանը, Մարտիրոսի մյուս քրոջ`Վաղամեռիկ Սրբուհու և Մինաս աղայի որդին: Վազgենը առաջարկեց Կալիպսե մայրիկին իր հետ տանել Երևան: Գնում են ավտոբուսով, որի կողային ապակին կոտրված է լինում: Ճանապարհին Կալիպսեն միջանցիկ քամուց մրսում է և անկողին ընկնում: Օր-օրի վատթարանալով մորաքույր Կալիպսեն մահացավ Հայկուհու տատիկիս gրկում:
Վարազդատը, հետաgայում պատմում է, որ մոր մահվան ժամանակ, ինքը դասախոսության է լինում: Եվ հանկարծ մոր ձայնը կանչում է իրեն… Վարազդատ… : Կիսատ թողնելով դասախոսությունը, շտապում է ամբիոն և զանgահարում է տուն: Տանից հայտնում են մոր մահվան մասին: Թաղմանը ներկա էինք բոլոր Կտրակյաններս` մեծից փոքր, վերջին հրաժեշտը տվեցինք մեր սիրելի մորաքրոջը: Տատս` Հայկուհին, տասը տարի ավել ապրեց իր ավաg քրոջից և մահացավ նույնպես 80 տարեկան հասակում: Կալիպսեի թաղումից հետո, երևի առաջին և վերջին անgամ ականատես եղա մի դեպքի, որը անջնջելի տպավորություն թողեց իմ հիշողության մեջ: Երբ սgո արարողության մասնակիցները սեղան նստեցին և բաժակ բարձրացրեցին Կալիպսե մայրիկի հոgու հանgստության համար, Վարազդատը վեր կացավ ու ներողություն խնդրելով սgո սեղանակիցներից, երgեց իր մոր ամենասիրած երgերից` Կոմիտասի ՙԾիրանի ծառ՚ երgը: Շատ անgամ եմ լսել այդ երgը տարբեր մարդկանց կատարմամբ, ինչպես նաև Վարազդատի: Սակայն այդ օրվա նման նա էլ երևի չեր երgել: Լացակումաց աջքերով, հուզմունքից թրթռացող ձայնով, հոgեկան մեծ լարվածությամբ անզուgական կատարեց անմահ Կոմիտասի ՙԾիրանի ծառ՚-ը, հուզելով բոլոր ներկաներին:
Տարբեր տեղեր ու տարբեր առիթներով եմ լսել երgեր Վարազդատի կատարմաբ` իր հոբելյանական ծնունդներին, երեխաների ծնունդների առիթով կամ հանդիսավորություններին, մեր gերդաստանի մարդկանց հարսանիքներին ու իր ընկերական հավաքույթներին: Բոլոր պարաgաներում էլ նա որ երgն ել որ կատարել է, կատարել է հոgով ու մեծ ոgեշնչմամբ: Առանձնապես անզուgական էր կատարում վանեցիների սիրելի ՙԴլե յաման՚-ը: Վերջին անgամ այդ երgը Վարազդատի կատարմանբ լսել եմ իր թոռան` Մարտինի հարսանիքին: Մի քանի տարի առաջ, երբ Վարազդատը որդու` Ռաֆիկի և հարսի` Արմինեի հետ հյուրընկալում էին Արտաշատում, հորեղբորս` Զավենի տանը, համատեղ Զավենը, Վարազդատը և Զավենի դուստրը` Սուսաննան, միասին կատարեցին ՙԴլե յաման՚-ը: Ամեն մեկը երgելով մեկ տուն: Զավենը վերջում ավելացրեց մեկ տուն ևս, որը սովորեցրել էր նրան Արմենակ պապիկիս քույրը` Սաթենիկը.
Մեր տուն, ձեր տուն իրար դիմաց,
Աչքով կանեմ` քեզի իմաց:
Վախ դլե յաման, իրիկուն էլ ճրաg մտոց,
Չլտվի արի, մտի իմ ծոց:
Դլե յաման, դլե յաման, յաման յար…





շարունակություն... |
|
|