|
|
| |

ԻՆՉՈՒ ԱՐՏԱՍՎԵՑ ՎԱՐՊԵՏԸ
Ծննդյանս 50-ամյակը լրացավ 1959թ. նոյեմբերին:
Ճարտարապետների տան դահլիճը լեցուն էր ավագ« սերնդակիցու երիտասարդ արվեստակիցներով« տարբեր բնագավառի մտավորականներով« արվեստի ու գրականության գործիչներով: Նրանց թվումª Մարտիրոս Սարյանը« Ստեփան Զորյանը« Արա Սարգսյանը«Նաիրի Զարյանը« Պարույր Սևակը« մյուսներին չեմ հիշում:Հոբելյանս առիթ եղավ« որ երիտասարդ նկարիչներ Վաղինակ Ասլանյանը« Շանթ Հերթևցյանը« հայրենակիցսª Վարդգես Ստեփանյանը և Լենոս Նալբանդյանը ցանկություն հայտնեն ինձ նկարելու: Աշխատում էին Վաղինակ Ասլանյանի արվեստանոցում« որը գտնվում էր Թումանյան փողոցի մի բնակելի տան ներքնահարկում: Արդյունքումª միայն Շանթ Հերթևցյանից նվեր ստացա երավարտ դիմանկարս:Նույնպիսի ցանկություն հայտնեց մեծանուն հարևանսª Մարտիրոս
Սարյանը: Դա անշուշտ մեծ պատիվ էր ինձ համար: Բայց մշտապես բազմազբաղ« ժամանակ չէի գտնում իր արվեստանոցը գնալ:Վերջապես դա հաջողվեց 1960թ. գարնանը« երբ հանդիպեցինք մեր փողոցում:
— Վաղն արի սկսենք, մեկ-երկու սեանս« ոչ ավելի:
Հաջորդ օրը ներկայացա իր արվեստանոցը: Նստեցինք« ուշադիր ուսումնասիրեց ու գործի անցավ: Երկուսս էլ լուռ էինք:Եռանդուն վրձնում էր« նորից դիտում ու շարունակում էր գործը:Ընթացքում ներս մտավ ավագ որդինª Սարգիսը ¥Սարրիկը¤: Նայեց,նայեց« ապա դիմեց հորը.
— Պապա ջան, կարծես թե հաջող չես սկսել«— փորձեց դիտողություն անել:
— Դուրս գնա,— զայրացավ վարպետը:Սեանսը ավարտվելու վրա էր: Այս անգամ արվեստանոց մտավ վարպետի կինըª տիկին Լուսիկը: Նա ևս գոհ չմնաց.
—Մարտիրոս« էսպե±ս կնկարեն մեր Վարազդատին:Վարպետը նրան ևս դուրս հրավիրեց: Այդ օրվա սեանսը դրանով ավարտվեց:Հաջորդ օրը առավոտյան նորից ներկայացա իր արվեստանոցը.նստեցրեց ու գործի անցավ:
— Դու անշարժ կաց. կարող ես միայն խոսել:
— Ինչի± մասին, Վարպետ«— գիտեր« որ պատկանում եմ եղեռնական սերնդին:
— Ինչպե±ս գաղթեցիք« որտեղ հանգրվանեցիք:
Սկսեցի դանդաղ պատմել.
®Գաղթականների երամը շարժվում էր Բերկրիի կիրճով« ուր հարձակման ենթարկվեցինք քուրդ հրոսակախմբի կողմից: Մեծաքանակ կլիներ զոհերի թիվը« եթե մեզ չուղեկցեին ռուսական և կամավորական զորախմբերը:
— Հե±տո« հե±տո« ո±ւր հասաք...
Հոգնաբեկ ու տանջված հասանք ռուսական սահմանները« սկզբում հանգրվանեցինք Իգդիրում« հյուրընկալվեցինք մեկի այգում« տեղավորվեցինք թթենու տակ: Կերակրվեցինք« հանգստացանք....
— Իսկ այդտեղից ո±ւր«— չէր դադարում հարցեր տալ վարպետը:
— Անցանք Արաքս գետի կամուրջով ու շարժվեցինք ընդարձակ դաշտավայրերով« վերջապես հասանք Վաղարշապատ:
— Ի±նչ ես հիշում« ի±նչ վիճակ էր այնտեղ:
Աղոտ հիշողությանս մեջ պահպանվել են սրտաճմլիկ պատկերներ: Ս. Էջմիածնի տաճարի բակում« լճի շուրջը« կողքի անտառակի ծառերի տակ գետնին փռված էին հիվանդությունից ու հոգնածությունից հյուծված հազարավոր դալկացած գաղթականներ: Շոգը« ջրապակասությունն
էլ իրենց սև գործն էին կատարում: Սկսեց մոլեգնել տիֆը....Մեր ընտանիքը տվեց իր առաջին զոհը« վախճանվեց փոքր եղբայրսªԳուրգենը:Կիսահիվանդ երեխաներին« այդ թվում ինձ« հավաքել ու փոխադրել էին Գևորգյան ճեմարան: Փռված էինք նրա կլոր դահլիճի հատակին: Այդ վիճակում էլ խնամվում ու կերակրվում էինք: Մեկ-մեկ մեզայցի էին գալիս ինչ-որ մարդիկ...Մարտիրոս Սարյանը համակ ուշադիր լսում էր ու շարունակումգործը:
— Հե±տո« հե±տո«— հարցրեց:
Հետո իմացա« որ մեզ այցելողների թվում է եղել հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը« նույնիսկ մեզ հետ լուսանկարվել է: Այն կախված է տուն թանգարանի սրահներից մեկի պատին: Հաճախ եմ մոտենում« հիշում դառն մանկությունս« ուշադիր զննում« փորձում եմ ինձ գտնել այդ լոսանկարում...
Տիֆը գնալով առավել մոլեգնում էր« օրեցօր տանելով հազարավոր զոհեր: Թերավարտ նոր վեհարանի շենքը հիվանդանոցի էր վերածվել« բուժարաններ էին ստեղծվել մասնավոր տներում: Մահվան գերանդին շարունակում էր առատորեն հնձել...
Ոչ բարով պատմեի...
Չէ± որ այդ օրերին Մարտիրոս Սարյանը նույնպես Վաղարշա-
պատ էր ժամանել: Թումանյանի հետ ականատես եղել հարազատ ժողովրդի դառն ճակատագրին« փորձել օգտակար լինել« ամոքել թշվառների վիշտը: Վերհուշը նրան փոխադրեց հին ու դաժան եղելությունների ժամանակները: Վարպետը սկսեց հոնգուր-հոնգուր լալ ու այս անգամ ինքը պատմեց.
— Հայրակորուստ յոթը զավակների տեր մի կին« ամեն օր դառնագին ողբում էր դրանցից մեկի կորուստը: Զուլ ու մուլից պատանքներ էր կտրում« թելի փոխարեն օգտագործելով գլխից քաշած մազերը... հեկեկալով պատմում էր վապետը: Այլևս չկարողացավ շարունակել իր գործը«ընդհատեց ունեցածս թերավարտ դիմանկարիս պիտի ավելանար ևս մեկը« բայց հետագայում դիմանկարիս վրա աշխատել էր առանց բնորդի:
— Արի նայի«— ասաց« երբ հանդիպեցինք«— կարծես վատ չի ստացվել. թիկունքիդ կապույտը Վանա լիճն է« ավելի հետևումª արևի շողերով պատած Ախթամար կղզին:
Այդպես ավարտվեց պատմությունը դիմանկարիս« որն այժմ զարդարում է աշխատասենյակիս պատը:
ՙՀայաստանի Հանրապետություն՚« 1998« ապրիլ:

ՏԱՃԱՏ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆՆ ԻՄ ՀՈՒՇԵՐՈՒՄ
Քաղաքաշինություն և ճարտարապետական հուշարձաններ
Վան
Վան քաղաքի պատմությունը |
|
|