Հղումներ Վրացական ոտնձգություններ Ադրբեջանական ոտնձգություններ Ծառայություն Եկեղեցուն Հայկական հուշարձաններ Մենու 6 Հավորժության ճամփորդը Պարգևներ
ՀՀԳԱԱ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿԱՅՔ
 


ՎԱԶԳԵՆ Ա. ՇԻՆԱՐԱՐ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
`
Հայ կաթողիկոսներից շատերը նաև շինարար են եղել: Սկսած հայոց առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչից: Նրա օրոք 301-303թթ.կառուցվեց աշխարհի հնագույն քրիստոնեական տաճարներից մեկը:Սուրբ Էջմիածնի տաճարը: Նրա օրինակին հետևեցին Կոմիտաս Կաթողիկոսը Սուրբ Հռիփսիմեի տաճարի (618թ.)Եզր կաթողիկոսը `սուրբ Գայանեի տաճարի (630թ.), Ներսես 3-րդ կաթողիկոսը` Զվարթնոց տաճարի (642-666թթ.) կառուցողները, նրանցից Ներսես 3-րդը հորջորջվեց Շինող մականվամբ: Անավանումները կարելի է լրացնել հետագա դարերի օրինակներով:Մեր ժամանակներում ավելի լայն ընդգրկումով այդպիսին եղավ Ամենայն Հայոց Հայրապետ Վազգեն Ա: Սուրբ Լուսավորչի գահաժառանգ դառնալու առաջին իսկ տարիներից նա ուխտեց. "Պիտի տքնենք ապա վերանորոգելու և վերազարդելու մեր հայրենի սրբավայրերը, վանքերը և եկեղեցիները, որպիսիք են Ս. Գայանեն, Խոր Վիրապը, Օշականը, Ս. Գեղարդը և ուրիշներ, որոնք հոգևոր կյանքի
սյուները կհանդիսանան և հռչակված տաճարներ աղոթքի, ուխտի ու զմայլելի հուշարձաններ հայ ճարտարապետության փառքի":Խոսքը գործի վերածելով, իր գահակալության տարիներին Վազգեն Ա ծավալեց աննախադեպ մեծ մասշտաբ ու բազմաբնույթ շինարարական գործունեություն: Եթե նկատի ունենանք, որ դա իրագործվ եց այնպիսի ժամանակներում, երբ բովանդակ երկրում դեռ իշխում էր կրոնահալած ու կաշկանդիչ մթնոլորտ, ապա Վազգեն Ա կաթողիկոսի կառուցողական իրագործումները հիրավի սխրանք պիտի համարվեն:Անհրաժեշտ նյութական միջոցները նա կարողացավ ապահովել, այդ գործում ներգրավելով սփյուռքի առանձին կազմակերպությունների ու մեծ թվով բարերարների (որոնց անունները հիշատակված են Նոր Վեհարանի պատին փակցված մարմարյա տախտակներին),հատկացված նվիրատվությունները, ինչպես նաև մասնահանումներ
կատարելով եկեղեցու եկամուտներից:Նկատի ունենալով, որ գործ է ունենալու հայկական պատմաճարտարապետական մեծարժեք հուշարձանների հետ, ուստի խուսափելու համար հնարավոր սխալներից ու մտահոգվելով մասնագիտական պատշաճ մակարդակով ապահովելու հիմնախնդրով: Վազգեն Ա-ի խնդրանքով Հայաստանի կառավարությունը 1956-ին իրեն տրամադրեց խոհրդատու մի հանձնաժողով: Դրա անդամները եղան վաստակավոր ճարտարապետ Միքայել Մազմանյանը (նախագահ), ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանը (գիտական քարտուղար, 1971 թվականից` նախագահ), Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանը, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանը, պատմական գիտությունների դոկտոր Կարո Ղաֆադարյանը, ճարտարապետության դոկտոր Կոնստանդին Հովհաննիսյանը, ճարտարապետության թեկնածու Ալեքսի Սահինյանը,վաստակավոր ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը և Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Արծրունի Գալիկյանը:Հանձնաժողովի համալիրային կազմը բարերար անդրադարձ ունեցավ տարբեր տեսակի իրագործումների նկատմամբ լիարժեք գիտա-մասնագիտական ու մեթոդական հսկողություն ունենալու,քննարկվող նախագծերում, կառուցողական և արվեստի հարցերում խորամուխ լինելու առումով: Որպես այդ հանձնաժողովի ի սկզբանե անդամ, հարկ եմ համարում նշել մի կարþոր ճշմարտություն: Կաթողիկոս Վազգեն Ա-ի շինարարական գործունեությունը բոլոր տարիներին ընթացավ Հայաստանի պետական մարմինների մշտական աջակցությամբ:Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վթարային վիճակը վաղուց
մտահոգություն էր առաջացրել: Այդ մասին Գþորգ 6-րդ Չորեքչյան կաթողիկոսը դիմել էր վերադաս մարմիններին: Նրա մահից հետո,նախքան նոր կաթողիկոսի ընտրությունը` 1954-55 թվականներին Հայաստանի կառավարության ջանքերով ու միջոցներով Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում ինժեներ Կոնստանդին Ալթունյանի նախագծով իրականացվեցին կոնստրուկտիվ համակարգի հուսալի ամրացման,ողջ կառուցվածքի վերանորոգման, տանիքի թիթեղապատման, որմնանկարների վերականգնման ու լրացման (գիտական ղեկավարությամբ հայկական միջնադարյան կերպարվեստի մեծ գիտակ` Լ. Դուրնովայի) ու այլ կարգի աշխատանքներ:Սակայն դրանցով անելիքը սպառված չէր, ուստի, այն կատարվեց Վազգեն Ա-ի գահակալության տարիներին, օգտագործելով հայ մեծ
բարերար Գալուստ Կյուլպենկյանի 400 հազար դոլարի չափով տրամադրած միջոցները:Նախքան աշխատանքների ծավալումը ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանը պեղումներ կատարեց տաճարի ընդհատակում,որոնք պսակվեցին գիտական կարևոր հայտնագործություններով:Դրանից հետո տաճարի հատակները (ներառյալ խորանների,ավանդների ու թանգարանային մասի սենյակների) սալարկվեցինմարմարով: Տաճարի պատերի կրողունակությունը վերականգնվեց
նրանցում հեղուկ շաղախի ներկարկման միջոցով: Ճարտարապետական ստեղծագործության մի հրաշալի կոթող եղավ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցված ավագ խորանի մարմարակերտ խաչկալը: Դրա վրա ամփոփվեց Աստվածամոր պատկերը (նկարիչ` Գր.Շլդյան): Նույնպիսի նկարագրով են բնութագրվում նրա էսքիզներով իրականացված "Իջման սեղանը", դասը ատյանից անջատող մարմարյա բազրիքներն ու բրոնզաձույլ դռնակները: Տաճարի ներքին բարեզարդման մասը կազմեցին լուսամուտների երկաթյա վանդակները (պատրաստած Գրիգոր Խանջյանի էսքիզներով), Մկրտության նոր ավազանը (ճարտ. Ա. Գալիկյանի նախագծով), դրա պատին ամփոփված Քրիստոսի պատկերով որմնանկարը (նկարիչ` Հովհաննես Մինասյան), բյուրեղապակյա (Sklo Liberec,ՉՍՍՀ ) նոր ջահերը, նվիրատվությամբ փարիզահայ բարերար Կարպիս Ջրբաշյանի: Նոր ու հնչեղ զանգերի համակարգով փոխարինվեցին Մայր տաճարի հին զանգերը: Դրսի կողմից տաճարի բոլոր կողմերի հարթակները սալարկվեցին ու շրջապատը բարեկարգվեց: Ավելի ուշ լիովին վերականգնվեց տաճարի հարավային զանգակատունը, որը փուլ էր եկել 1921 թ. ու վերականգնումը մնացել էր թերավարտ:Զուգահեռաբար վերականգնման ու բարեզարդման աշխատանքներ ընթացան Մայրավանքի տարածքում գտնվող շենքերում, սկսեցին կառուցել նորերը: Առանձնապես արժանահիշատակ են Հին և Նոր վեհարանների ու Ղազարապատի միաբանական սեղանատան, ինչպես նաև, ավանդատան "Տրդատյա դռան" վերականգնման արդյունքները: Կիսախարխուլ կամ բարձիթողի վիճակից նրանք հառնեցին իրենց ճարտարապետական կուռ հնչեղությամբ ու ներքնատեսքերի հոյակապությամբ` իրականացված շինարարական բարձր որակով:Նորոգվեցին տպարանի, Ճեմարանի ու Երեմյան խցերի շենքերը,նրանցից առաջինը լրացվեց երկրորդ հարկով, երկրորդին կցակառուցվեց նոր մաս: Մայրավանքի բակի հարավային պարագիծը լրացվեց հյուրանոցի նոր շենքով (հեղ. ճարտ. Բ. Արզումանյան), իսկ հյուսիսայինը` ժամացույցի աշտարակով (հեղ. ճարտ. Ա. Գալիկյան): Բակի կանաչապատման և ընդհանուր բարեկարգման մասը կազմեցին "Կաթնաղբյուրը" (ճարտ. Ռ. Իսրայելյան, Մկրտիչ Խրիմյան Կաթողիկոսի
հիշատակին նվիրված "Շերեփ" աղբյուր հուշարձանը (ճարտ.Արեգ Իսրայելյան):Կանաչապատման և բարեկարգման նույնպիսի աշխատանքները կատարվեցին Նոր Վեհարանի բակում (հեղ. ճարտ. Է. Ութուջյան):Տեղադրված ճարտարապետական փոքր ձևերի ու Ալեք Մանուկյան Գանձատան հոյակապ շենքի տեղադրությամբ, հաղինակ`Բ.Արզումանյան, բակը բերվեց վերջնական բարետես վիճակի:Այսպիսով, անցյալում անբարետես վիճակում գտնվող Հայոց առաքելական եկեղեցու սրբագործված կենտրոն` Սուրբ ԷջմիածնիՄայր տաճարն ու Մայրավանքի ողջ համալիրը բերվեց վայելուչ տեսքի, դեպի իրենց գրավելով հավատացյալների ու հյուրերի տարեցտարի ավելացող բազմություն:Վեհափառ Հայրապետը հետագա տարիներին իր շինարարական գործունեությամբ ընդգրկեց բոլոր գործող վանքերն ու եկեղեցիները և այդ ուղղությամբ նույպես հունձքը բացառիկ հարուստ եղավ: Ներկա հաղորդմամբ, հնարավոր չէ թեկուզ հակիրճ անդրադառնալ դրանցից
յուրաքանչյուրում կատարվածին (այդ մասին ավելի մանրամասն տեղեկություններ են բերված Վազգեն Ա-ի գահակալության տարիների շինարարական գործունեության պատմությանը նվիրված մեր "Եկայք շինեսցուք" գրքում, լույս տեսած 1989թ.), ուստի ստիպված ենք ստորև ներկայացնել միայն վանքերի ու եկեղեցիների թվարկումը: Էջմիածնի սուրբ Հռիփսիմե տաճարում և բակում կատարվեցին մեծամասշտաբ վերանորոգման ու բարեկարգման աշխատանքներ:Տաճարի ներսում Ալ. Սահինյանի ղեկավարությամբ կատարված պեղումներով նույնպես գիտական կարևոր հայտնագործություններ եղան, իսկ տաճարի արևելյան կողմում բացվեցին ավելի հին մատուռի
մնացորդներ: Հիմնական վերանորոգման ենթարկվեցին Էջմիածնի Սուրբ Գայանեի տաճարը, Շողակաթ և քաղաքային Սուրբ Աստվածածին եկեղեցիները (վերջինիս կցակառուցելով մի նոր զանգ-աշտա-րակ), բոլորի բակերը բարեկարգվեցին:Վեհափառ Հայրապետի հատուկ ուշադրության առարկան եղավ Օշականի Սուրբ Մեսրոպ-Մաշտոց եկեղեցին: Հիմնովին վերակառուցվեց ու բարեզարդվեց սրբի դամբարանը, եկեղեցու պատերը ծածկվեցին բարձրարվեստ որմնանկարներով, որոնց հեղինակն է նկարիչ Հովհաննես Մինասյանը:Մայր Աթոռի շինարարական գրասենյակի ու հուշարձանների պահպանության պետական վարչության արվեստանոցների միջոցով (պատվերի կարգով) հիմնական վերակառուցման ենթարկվեց Երևանի առաջնորդական Սուրբ Սարգիս Եկեղեցին, մեծածախս ու աշխատատար եղավ: Այն կատարվեց լոնդոնաբնակ բարերար Սարգիս
Քյուրքչյանի տրամադրած միջոցներով, բարդ և հետաքրքիր մի նախագծով, որի հեղինակներն էին ճարտարապետներ Ռաֆայել Իսրայելյանն ու Արծրուն Գալիկյանը: Արտաքին պատերի բարձրարվեստ քանդակապատումը իրականացրեց շնորհալի քանդակագործ Արտաշես
Հովսեփյանը: Ինչպես նշեց օծման առիթով Վազգեն Ա Կաթողիկոսնիր քարոզում, Սուրբ Սարգիս եկեղեցու վերակառուցմամբ "Քաղաքամայր Երևանն օժտվեց մի նոր զարդով` հայկական ճարտարապետության մի նոր կոթողով, աղոթքի սքանչելի նոր սրբավայրով":Տարիների անդուլ ջանքերով պատշաճ տեսքի բերվեցին Գեղարդավանքի ու Խոր Վիրապի վանքային համալիրները, Էջմիածնի Շողակաթ, Երևանի Զորավոր և Ս. Հովհաննես, Բջնիի Ս. Աստվածածին,Մրգավանի Ս. Հովհաննես, Նորագավթի Ս. Գևորգ եկեղեցիները:Մասնավոր վերաշինության ու նորոգումների ենթարկվեցին Աշտարակի Սուրբ Մարինե, Արգավանդի Ս. Հակոբ, Նոր Բայազետի քաղաքային, Վարդենիսի Ս. Աստվածածին, Գյումրիի Յոթը վերք,Հրազդանի Ս.Աստվածածին, Արմավիրի շրջանի Արգավանդ գյուղի և Ստեփանավանի եկեղեցիները:Համապատասխան ուշադրություն հատկացվեց նաև ներքին սփյուռքի եկեղեցիներին: Վերանորոգման ու բարեզարդման աշխատանքներով ընդգրկվեցին Ախլցխայի, Ախլքալակի, Թբիլիսիի Ս. Գþորգ þ Ս. Էջմիածին, Բաքվի, Կիրովաբադի,
Օրջոնիկիձեի, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցիները:Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռը եկեղեցաշինության գործում օգտակար եղավ նաև սփյուռքին, այդ գործում ներգրավելով հայրենիքի փորձառու ճարտարապետներին: Միլանի Սուրբ Քառասուն Մանկանց և Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցիների էսքիզային նախագծերի հեղինակը տաղանդավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է ,Վիեննայի Ս.Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է վաստակավոր ճարտարապետ Էդվարդ Սարապյանի նախագծով:Նշված նախագծերը նույնպես անցել են Մայր Աթոռի ճարտարապետական հանձնաժողովի քննարկման բովով, արված դիտողությունների համաձայն հեղինակների կողմից վերամշակումների են ենթարկվել, ապա հանձնարարվել իրականացման:Նոր շենքերի նախագծման ու կառուցման գործում շինարար կաթողիկոսի ձեռքբերումները նույնպես արժանահիշատակ են: Նորակառույց շենքերի թվին են պատկանում Գեղարդավանքի վանատունը (ճարտ. Ա. Գալիկյան), Հայկաշեն ամառանոցի շենքը Բյուրականի
մերձակայքում (ճարտ. Ռ. Իսրայելյան), Մայր Աթոռի հյուրատունը և Ալեք Մանուկյան Գանձատան շենքը, որում ստեղծվեց եկեղեցական արվեստի գանձեր պարունակող մի թանգարան (երկուսն էլ
ճարտ. Բ. Արզումանյանի նախագծով), Արարատյան թեմի առաջնորդարանի շենքը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցուն մոտ (ճարտ. Հ. Խաչատրյան, Ա. Գալիկյան): Երիցատներ են կառուցվել Աշտարակի Ս.Մարինե, Հրազդանի Ս. Աստվածածին, Էջմիածնի Շողակաթ և Ս.Աստվածածին, Երևանի Զորավոր եկեղեցիներերի մոտ: Բակերում,աղբյուր-հուշարձաններ` Սուրբ Էջմիածնի տաճարի և Նոր Վեհարանի,Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե, Շողակաթ եկեղեցիների բակերում ու Գե-
ղարդավանքում: Մատաղատուն կառուցվեց Ս. Գայանե տաճարի բակում (ճարտ. Ա. Գալիկյան), նոր զանգաշտարակ,Էջմիածնի քաղաքային Ս.Աստվածածին եկեղեցուն կից(ճարտ. Թ. Գևորգյան), տնտեսական բնույթի շենքեր, Մայրավանքի հարավակողմի բակերում:Այսպիսի արգասավորությամբ է բնութագրվում Վեհափառ Հայրապետի ոչ լրիվ հիշատակված շինարարական գործունեությունը,
որն արժանի է բարձր դրվատանքի:"Ի վայելումն ազգիս Հայոց" խոսքերով են ավարտում Վեհափառ
Հայրապետի շինարարական արձանագրությունները ու դրանում մեծ խորհուրդ կա, քանզի իր կառուցողական իրագործումները արժանահիշատակ պարգև են հարազատ ազգին, այնպիսի պարգև, որով նածանրակշիռ ներդրում է կատարել հայկական հուշարձանների վերականգնման ու մերօրյա հայ ճարտարապետության զարգացման ազգանվեր գործում:Արվեստասեր ու արվեստներին հովանավորող Վեհափառ Հայրապետ Վազգեն Ա-ի գահակալության տարիներին զգալի հարստացավ Մայր Աթոռի պատկերասրահը և գեղարվեստական ստեղծագործությունների հավաքածուն: Հավաքվեցին, խնամքով նորոգվեցին եկեղեցական գեղանկարչության և սպասքի, նկարազարդ վարագույրների, եկեղեցական հանդերձանքի և գեղարվեստական մետաղամշակման հազվագյուտ նմուշներ: Նկարիչ Գրիգոր Խանջյանի ջանքերով դրանք հանգրվանեցին Ալեք Մանուկյան Գանձատանը, կազմավորելով մի բացառիկ հարուստ թանգարան:Ճարտարապետ-նկարիչ Բաղդասար Արզումանյանի էսքիզներով ու ոսկերիչ Ժիրայր Չուլոյանի կատարմամբ են ստեղծվել Հայոց այբուբենը և Սուրբ Խաչ բարձրարվեստ ոսկեկուռ գործերը: Մեծ է եղել նաև նկարիչ Գրիգոր Խանջյանի ներդրումը: Նրա էսքիզներով է ստեղծվել "Հայոց այբուբենը", "Վարդանանք", "Վերածնված ՄայրՀայաստան" գոբելենները, Էջմիածնի Մայր Տաճարի խաչկալի Աստվածամոր փոխարինված նկարը, ազգային նկարագրով բնորոշ կահույքի նմուշները:Չափազանց հարուստ է տեսականին Վեհափառ Հայրապետի պատվերով տարբեր արվեստագետների կողմից իրականացված նաև գեղարվեստական այլ կարգի գործեր: Դրանց թվին է պատկանում Սուրբ Էջմիածնի մայր Տաճարի ավագ խորանի նոր վարագույրը (հեղինակ` Ա. Գալիկյան), սրբերի (Ս. Գրիգոր Լուսավորչի, Ս. Սահակ և Ս.Մեսրոպի, Ներսես Շնորհալու) անունները կրող եկեղեցական շքանշանները (հեղինակ` Բ. Արզումանյան), նույն հեղինակի էսքիզներով, ոսկերիչ Ժիրայր Չուլոյանի վարպետ ձեռքերով պատրաստված ոսկեկուռ սկիհը և հայրապետական գավազանագլուխը, այլ վարպետների պատրաստած պղնձակերտ կաթսաներն ու փայտակերտ գրակալները և այլն: Դրանք բոլորը տոգորված են ազգային արվեստի ավանդույթների նորովի մեկնաբանման միտումով: Նույնպիսի հատկանիշներով են բնորոշ Նոր Վեհարանի և Մայր Տաճարի բազկաթոռներն ու աթոռները, Հռիփսիմեի վանատան ընդունելությունների սրահի ողջ կահավորումը,որոնց հեղինակն է շնորհաշատ նկարիչ Գրիգոր Խանջյանը:Արվեստասեր Վազգեն Ա կաթողիկոսը հանդես գալով որպես մեկենաս, մեծ չափով նպաստել է գեղանկարչության, քանդակագործության և կիրառական արվեստի տարբեր ճյուղերի զարգացման, պայմաններ է ստեղծել արվեստի մեծարժեք գործերի ստեղծման համար,որոնցով էապես հարստացան Մայր Աթոռի թանգարանների հավաքածուները:Մայր Աթոռի վերաշինված և վերակահավորված տպարանը հնարավորություն ընձեռեց հրատարակչական արդյունավետ գործունեության: Դրա առանձին մասը կազմեցին հայկական ճարտարապետության և արվեստի կոթողներին նվիրված գիտա-հանրամատչելի աշխատությունները:Առաջացած տարիքում Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա շարունակեց մնալ շինարարի դիրքերում:Նրա գլխավոր մտահոգությունը եղավ Երևանում կառուցվելիք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարը, որի հիմքի հանդիսավոր արարողությունը անձամբ կատարեց 1991 թվականի գարնանը: Դրա կառուցումը պիտի ավարտվի 2001 թվականին, Հայաստանի քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700 ամյակին:
"Իմ հայացքը ուղղելով դեպի ապագան,— ասաց Վեհափառ Հայրապետը հիմնաքարը դնելիս,— իմ հոգու աչքերով տեսնում եմ այն հոյակապ տաճարը, որ պիտի բարձրանա այստեղ և Սուրբ Խաչը
պիտի սլանա դեպի երկինք: Հավանաբար ես այստեղ չեմ լինելու,բայց գուցե կհիշեք ինձ այդ օրը":
Ափոս, շատ ափսոս, որ չես լինի: Երևի նաև ոմանք մեզանից: Բայց հուսով ենք, որ սկսված գործը ավարտին կհասնի: Թող մայրաքաղաքի համայնապատկերը զարդարող այդ նորաշեն ու հոյաշեն տաճարը,վաստակավոր ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի հեղինակությամբ, ծառայի քո անմոռաց հիշատակի հավերժացման: Քանզի քո 40-ամյա ազգանվեր ու բեղմնավոր հոգևոր-ազգային գործունեության բաղկացուցիչներից մեկն էլ շինարարական գործունեությունն էր,
որով պատմության մեջ պիտի մնաս նաև որպես շինարար կաթողիկոս:Գործընկերներիս հետ միասին բախտավոր ու հպարտ ենք, որ քո իմաստուն հովանու ներքո ծառայեցինք շինարարական լայնածավալ ծրագրերիդ իրագործմանը:Վարձքդ ի կատար մեզ սիրելի Հայրապետ, մեր շինարար ազգի պայծառ զավակ: Անունդ ոսկե տառերով պիտի գրանցվի մերօրյա տարեգրության մեջ:

"Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:
ՙՄարմարա՚, Ստամբուլ, 1994, 5 սեպտեմբեր








Ոսկերչական գործեր

Ոսկեձեռիկ ճարտարապետը

ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՈՒՄՈՎ
©  Բոլոր իրավունքները պաշտպանված են Created by europ INNET Web Studio